Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում

Սուրեն Պապիկյանն այցելել է N բանակային զորամիավորում
ՀՀ պաշտպանության նախարարը զորամիավորում է այցելել ԶՈւ գլխավոր շտաբի պետի ու Լոռու մարզպետի ուղեկցությամբ։ Այցի ավարտին նախարարը ծանոթացել է զորամասի տարածքում կառուցվող նոր զորանոցի շինարարական աշխատանքների ընթացքին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Լոռու մարզում այցելել է N բանակային զորամիավորում: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Պապիկյանին ուղեկցել են ԶՈւ գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ–մայոր Էդվարդ Ասրյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը։
Պապիկյանին ուղեկցել են ԶՈւ գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը
Զորամասերից մեկում պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է հատուկ նշանակության և դեսանտագրոհային ստորաբաժանումների զինծառայողների հետ, հետաքրքրվել ծառայության կազմակերպման ընթացքով, առկա խնդիրներով, անձնակազմի հանդերձավորման և հաստիքային սպառազինության հետ կապված հարցերով:
Այնուհետև Սուրեն Պապիկյանը և գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը հանդիպել ու զրուցել են ուսումնական գումարտակի ժամկետային զինծառայողների հետ, հաջողություններ մաղթել առաջիկա ավարտական քննությունների կապակցությամբ:
Պաշտպանության նախարարը պատասխանել է զինվորներին հետաքրքրող հարցերին, ներկայացրել ԶՈւ-ում մեկնարկած բարեփոխումների ընթացքը:
Պաշտպանության նախարարը և ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալը հարգանքի տուրք են մատուցել 2020 թվականի պատերազմում անմահացած հերոսների հիշատակին:
Պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել 2020 թվականի պատերազմում անմահացած հերոսների հիշատակին
Այցի ավարտին նախարարը ծանոթացել է զորամասի տարածքում կառուցվող նոր զորանոցի շինարարական աշխատանքների ընթացքին:
Հիշեցնենք, որ Պապիկյանն Ասրյանի հետ երեկ այցելել էր ՊՆ N զորամաս, ծանոթանացել շենքային ու կենցաղային, վերջերս վերանորոգված մարզասրահի և ճաշարանի պայմաններին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել էր ծառայության կազմակերպմանը, նախատեսված մարտավարամասնագիտական միջոցառումների կատարման ընթացքին։