Նաիր Տիկնիզյանը «Լոկոմոտիվի» լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել

Նաիր Տիկնիզյան
Հայազգի ֆուտբոլիստի օգտին է քվեարկել հարցվածների 43,9 տոկոսը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը մոսկովյան ակումբի երկրպագուների կողմից ճանաչվել է թիմի նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ: Տեղեկությունը հայտնում է «Լոկոմոտիվի» պաշտոնական կայքը։
Տիկնիզյանը հաղթել է երկրպագուների քվեարկությունում՝ հավաքելով հարցվածների ձայների 43,9%-ը։ Երկրորդ տեղը զբաղեցրել է կիսապաշտպան Կոնստանտին Մարադիշվիլին (26,1%), իսկ երրորդ տեղում հենակետային կիսապաշտպան Արտյոմ Կարպուկասն է (15,8%)։
Նաիր Տիկնիզյանը նոյեմբերին չորս հանդիպում է անցկացրել Ռուսաստանի առաջնությունում և Գավաթի խաղերում։ Նա աչքի է ընկնել 1 գոլով և 1 գոլային փոխանցմամբ:
Էկվադորցի ֆուտբոլիստը պատմել է, որ իրեն անվանել են հայազգի ֆուտբոլիստի պատվին