Մոտենում ենք ընդունելի տարբերակի. Գրոսին` Կիևի և Մոսկվայի միջև համաձայնագիր կնքելու մասին

Ռաֆայել Գրոսի
Ռաֆայել Գրոսին հուսով է, որ կհանդիպի Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ փորձագետները մոտ են Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ համաձայնագրին, որ ընդունելի կլինի և՛ Ուկրաինայի, և՛ Ռուսաստանի համար: Տեղեկությունը հայտնում է «Bloomberg» գործակալությունը։
«Մենք մոտենում ենք մի բանի, որը կարող է ընդունելի լինել»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը:
Գրոսին հուսով է, որ բանակցությունների առաջընթացին նպաստելու համար առաջիկայում կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Նա նաև նշել է` ՄԱԳԱՏԷ-ն տեղեկություն չունի, որ ռուսական ուժերն իբր պատրաստվում են լքել ԱԷԿ-ը:
Նշենք, որ ըստ լրատվամիջոցների` ուկրաինական «Էներգոատոմի» նախագահ Պյոտր Կոտինը հայտարարել է, թե ՌԴ զինվորականները իբր պատրաստվում են լքել Զապորոժիեի ատոմակայանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այդ լուրը և վստահեցրել, որ Էներգոդարը և Զապորոժիեի ԱԷԿ-ը լքելու որևէ նախանշան չկա։
Հիշեցնենք` Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է Դնեպրի ձախ ափին՝ Էներգոդար քաղաքի մոտ։ Բլոկների թվով և հաստատված հզորությամբ ամենամեծ ատոմակայանն է Եվրոպայում։ ԱԷԿ-ում վեց էներգաբլոկ է տեղադրված։ Մարտից ի վեր Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ՌԴ զինվորականների պահպանության ներքո։ ՌԴ ԱԳՆ-ն ընդգծել է, որ այդ քայլն անհրաժեշտ է միջուկային և ռադիոակտիվ նյութերի արտահոսքը կանխելու համար:
ԶԱԷԿ-ի գլխավոր տնօրենը խոստովանել է, որ կապեր ունի ուկրաինական հատուկ ծառայությունների հետ
Ուկրաինացի զինվորականները պարբերաբար գնդակոծում են Էներգոդարը, շրջակա գյուղերը և Զապորոժիեի ատոմակայանին հարակից տարածքը։
Սեպտեմբերի սկզբին ատոմակայան էր մեկնել ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը՝ գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի գլխավորությամբ: «Ռոսատոմի» պատվիրակության ղեկավարը և կայանի աշխատակիցները նրանց ցույց էին տվել կայանի այն հատվածները, որոնք տուժել են ուկրաինական զորքերի գնդակոծությունից: ՄԱԳԱՏԷ-ի երկու աշխատակիցներ մշտական հիմունքներով մնացել են Զապորոժիեի ատոմակայանում։ ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցի արդյունքում զեկույց է հրապարակվել, որում հաստատվել է ատոմակայանը գնդակոծությունների ենթարկելու փաստը: