Մոսկվայում հրդեհ է բռնկվել Միկոյանի անվան կոմբինատի տանիքում

Կոմբինատի անձնակազմին տարհանում են։ Նախնական տվյալով՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվայում հրդեհ է բռնկվել Միկոյանի անվան մսամթերքի կոմբինատի տանիքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Մոսկվայի արտակարգ իրավիճակների ծառայություններին։
«Այրվում է կոմբինատի տանիքը, թե որքան տարածք է այրվել, ճշտվում է»,- ասել է գործակալության զրուցակիցը:
ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ այս պահին անձնակազմին տարհանում են, նախնական տեղեկություններով` տուժածներ չկան:
Փրկարարները 12 մարդու են դուրս բերել շենքից։
Արմավիրի մարզի գյուղերից մեկում ծխահարված դի է հայտնաբերվել