Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ պատվիրակությանը. ի՞նչ հարցեր են քննարկվել

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ նախագահի՝ արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև կրթության և մշակույթի ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է փորձի փոխանակումն այդ ոլորտում և նոր համատեղ ծրագրերի մշակումն ու իրականացումը»,– ասված է հաղորդագրությունում:
Նշենք, որ պատվիրակության կազմում է նաև ՌԴ լուսավորության նախարարի տեղակալ Դենիս Գրիբովը: Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը մասնակցել է հանդիպմանը:
ԱԺ նախագահն ու 2 պատգամավոր կմեկնեն Մոսկվա` մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին