«Մահվան համբույր». հաղորդավարը ծաղրել է Բայդենի և Մակրոնի երկարատև ձեռքսեղմումը

Բայդենն ու Մակրոնը
Ուոթերսը հիշեցրել է, որ Ֆրանսիայի ղեկավարը 2021 թվականի ամռանը ամերիկացի գործընկերոջը քննադատել էր Աֆղանստանից հապճեպ հեռանալու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. «Fox News» հեռուստաալիքի հաղորդավար Ջեսի Ուոթերսը ծաղրել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենի և Էմանուել Մակրոնի երկարատև ձեռքսեղմումը: Տեսանյութը հրապարակվել Է հեռուստաալիքի YouTube-յան ալիքում։
Լրագրողը նշել է, որ երկու քաղաքական գործիչների ձեռքսեղմումը տևել է ավելի քան 30 վայրկյան։ Հաղորդավարի խոսքով՝ Բայդենը փորձում է տպավորություն թողնել Մակրոնի վրա, բայց առայժմ այնքան էլ չի հաջողվում։ Ուոթերսը հիշեցրել է, որ Ֆրանսիայի ղեկավարը 2021 թվականի ամռանը ամերիկացի գործընկերոջը քննադատել էր Աֆղանստանից հապճեպ հեռանալու համար։ Մակրոնը հայտարարել էր, որ դրա պատճառով Փարիզը խնդիրներ է ունեցել ամենահին դաշնակցի հետ։
Բայդենն ասել է Պուտինի հետ Ուկրաինայի թեմայով բանակցելու պայմանները
«Իսկ այսօր վաղ առավոտյան Բայդենը բռնել է Մակրոնի ձեռքն ու բաց չի թողել։ Մակրոնը չգիտեր` ինչ անի։ Արդյոք դա իռլանդական ուժային հնա՞րք էր, մահվան համբո՞ւյր»,–ասել է հեռուստահաղորդավարը։
Նշենք, որ Մակրոնը ԱՄՆ է այցելել նոյեմբերի 29-ին։ Ավելի վաղ քննադատության էր արժանացել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հանդիսավոր ընթրիքը, որի արժեքը կազմել է 500 հազար դոլար։