Իսպանացի պատգամավորը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին

Իսպանացի պատգամավորը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին
Իսպանացի պատգամավորը նշել է, որ իր երկիր վերադառնալուն պես գործընկերներին կներկայացնի առողջարանային քաղաքի կրած վնասները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր Ջոն Ինարիտուն, որը երկօրյա այցով ժամանել է Հայաստան, այսօր Վայոց Ձորի մարզ է այցելել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած բնակավայրերն ու ենթակառուցվածքները անձամբ տեսնելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Իսպանացի պատգամավորը նշել է, որ իր երկիր վերադառնալուն պես գործընկերներին կներկայացնի Ադրբեջանի կողմից տարբեր տրամաչափի զենքերի կիրառման հետևանքով առողջարանային քաղաքի կրած վնասները և այն ամենը, ինչ տեսել է սեփական աչքերով:
Իսպանացի պատգամավորը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին
Նա հիշեցրել է, որ Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը միաձայն ընդունել է հայտարարություն, որը դատապարտում է ադրբեջանական ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը և կոչ է արել վերադառնալ նախկին դիրքեր։
ՀՀ–ում Նիդեռլանդների դեսպանը Ջերմուկում ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին է ծանոթանում
Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը իսպանացի պատգամավորին է ներկայացրել իրավիճակն ու նշել, որ այս պահին քաղաքում հանգիստ է, սակայն սպառնալիքները մշտապես առկա են:
Իսպանիայի Կոնգրեսն իր զորակցությունն է հայտնում Հայաստանին. տեսանյութ
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։
Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:
Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։
Հրապարակվել է սեպտեմբերի զոհերի առաջին պաշտոնական ցուցակը. 197–ից 93-ի անունները հայտնի են