ՀՀ վարչապետը շնորհավորել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահին և փոխնախագահին

ԱՄԷ-ի մաս կազմող 7 էմիրությունների դրոշները. Արխիվային լուսանկար
Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄԷ նախագահի ջանքերը աշխարհում խաղաղ համակեցության պահպանման և կայուն զարգացման մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը արժևորում է Հայաստանի և Միացյալ Էմիրությունների միջև առկա բարեկամական, օրեցօր զարգացող հարաբերությունները և վճռական է նպաստելու դրանց էլ ավելի խորացմանը: Այս մասին նա ասել է անկախության 51-երորդ տարեդարձի առթիվ Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին և փոխնախագահ, վարչապետ շեյխ Մոհամմեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումին ուղղված շնորհավորական ուղերձներում, որը հրապարակել է վարչապետի մամուլի ծառայությունը։
Փաշինյանը նախագահին, փոխնախագահին և Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդին հարատև խաղաղություն և զարգացում է մաղթել։
«Անցած հինգ տասնամյակները նշանավորվում են Ձեր երկրի և ժողովրդի տքնաջան աշխատանքով, ինչը հնարավոր դարձրեց Միացյալ Էմիրությունների տպավորիչ ձեռքբերումներն ու առաջընթացը»,– նշել է նա։
Վարչապետը նաև բարձր է գնահատել ԱՄԷ նախագահի ջանքերը աշխարհում խաղաղ համակեցության պահպանման և կայուն զարգացման մթնոլորտ ստեղծելու ուղղությամբ։
Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին Ազգային տոնի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։
«Հայաստանը բարձր է գնահատում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առկա բարեկամական հարաբերություններն ու բազմոլորտ փոխգործակցությունը»,– նշել է ՀՀ նախագահը։
Խաչատուրյանը կարևորելով երկու երկրների միջև կապերի հետագա խորացումն ու ամրապնդումը՝ նշել է, որ պատրաստակամ է անհրաժեշտ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։
Հայ-արաբական կապերն ամուր են․ Գարեգին Բ–ն ընդունել է ԱՄԷ–ի պատվիրակությանը