ՀՀ ՄԻՊ–ն ու Ֆիլիպ Ռիքերը քննարկել են ռազմագերիների ու անհետ կորած անձանց խնդիրները

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը բարձր է գնահատել մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարվող աշխատանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Սահմանամերձ համայնքներում ապրող մարդկանց, առավել խոցելի խմբերի, ռազմագերիների ու անհետ կորած անձանց ընտանիքների խնդիրները Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը ներկայացրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։
«Ներկայացրել է ՄԻՊ վերջին արտահերթ զեկույցները, որոնք վերաբերում են քաղաքացիական բնակչության թիրախավորմանն ու արձանագրված պատերազմական հանցագործություններին: Առանձին անդրադարձ է կատարվել սեպտեմբերի 13-14-ի ընթացքում Ադրբեջանի կողմից գերեվարված, ապա հայրենադարձված ռազմագերիների հարցազրույցների հիման վրա պատրաստված ՄԻՊ արտահերթ ոչ հրապարակային զեկույցի փաստերին ու հետևություններին»,– ասված է հաղորդագրությունում:
ՄԻՊ–ը դեպանին է ներկայացրել Նաև Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների խնդրների լուծման համար հաստատության կողմից կատարվող աշխատանքները:
Ֆիլիպ Ռիքերը բարձր է գնահատել Մարդու իրավունքների պաշտպանի կողմից տարվող աշխատանքը: Երկուստեք կարևորել են օգտագործել անկախ հաստատությունների ներուժը հումանիտար հարցերին լուծումներ գտնելու գորրծում:
Նշենք, որ դեկտեմբերի 1-4–ը դեսպան Ռիքերը հանդիպումներ է ունենալու պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը տևական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին։
Հիշեցնենք, որ նա օրերս այցելել էր Ադրբեջան, իսկ նոյեմբերի 28-ին հանդիպել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։