ԱԺ–ն չընդունեց Ադրբեջանի խորհրդարանին ի պատասխան հայտարարությունը

Արխիվային լուսանկար
31 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով հայտարարությունը չընդունվեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի խորհրդարանը չընդունեց Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությանն ի պատասխան հայտարարությունը։
31 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով հայտարարությունը չընդունվեց։
ՔՊ–ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը նշեց, որ այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ հնչած մտքերը հիմնավորապես ուրվագծեցին այն պատկերացումներն ու դրանց տարբերությունները, որոնք առկա են ընդդիմադիրների և ՔՊ–ի միջև։
Հայտնել էինք, որ ընդդիմադիրների հրավերով ԱԺ–ում արտահերթ նիստ է անցկացվում, որին նաև իշխող ուժի պատգամավորներն են մասնակցում։ Նիստի օրակարգում մեկ հարց է` ԱԺ-ի հայտարարությունն ի պատասխան Ադրբեջանի խորհրդարանի՝ 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարության։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ներկայացրել էր, թե իրենց առաջարկած հայտարարության որ դրույթների հետ համաձայն չեն իշխանականները։