ԱԺ նախագահն ու 2 պատգամավոր կմեկնեն Մոսկվա` մասնակցելու ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստին

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում է լինելու 3 օր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2դեկտեմբերի – Sputnik. ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 2022 թվականի դեկտեմբերի 4-6-ը կգործուղվի Մոսկվա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ հրամանագրերից։
Պատվիրակությունը մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի և 15-րդ լիագումարի համատեղ նիստի աշխատանքներին։
ՀՀ կառավարությունը գործուղումների ու ընդունելությունների գծով գերածախս է արել
Կազմում, բացի Սիմոնյանից, ընդգրկված են նաև ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։