ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Արմավիրի մարզի Շահումյան գյուղի Աբովյան փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 67-ամյա քաղաքացի է մահացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգը ստացել է ժամը 18:27-ին։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել տան ննջասենյակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։45-ին, մարվել՝ 18:53-ին: Այրվել են մահճակալը և անկողնային պարագաներ։
Փրկարարները հայտնաբերել են Ա․ Մ․-ի (ծնված 1955թ.) ծխահարված դին: