Airbus ընկերությունը կդադարեցնի ռուսական տիտանի գնումները

Ավիաշինական ընկերությունը մտադիր է ռուսական տիտանը փոխարինել ամերիկյան և ճապոնական հումքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Airbus ավիաշինական կորպորացիան մտադիր է առաջիկա ամիսների ընթացքում հրաժարվել Ռուսաստանի Դաշնությունից տիտան գնելուց։ Ինչպես փոխանցում է Reuters-ը, այս մասին հայտնել է ընկերության պաշտպանական և տիեզերական ստորաբաժանման ղեկավար Միխայել Շոլհորնը։
Շոլհորնը հայտնել է, որ ընկերությունը տիտանի գնման հարցում ՌԴ–ի հետ կապերը խզելու գործընթաց է սկսել, և դա մի քանի ամսվա, այլ ոչ թե տարիների հարց է։
Ներկայում ավիաշինական հսկան դեռ Ռուսաստանից ձեռք է բերում անհրաժեշտ հումքի մի մասը, սակայն ամեն ինչ տանում է նրան, որ աստիճանաբար հրաժարվում են գնումներից։
Պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, նշում է, որ եվրոպական կոնցեռնը սկսել է տիտանն ավելի շատ գնել ԱՄՆ–ից և Ճապոնիայից։
Airbus-ը հրաժարվել է ՌԴ պահեստամասերի մատակարարումից և դադարեցրել բոլոր ծառայությունները
Հիշեցնենք, որ Ռուսաստանի դեմ լայնածավալ պատժամիջոցների սահմանումից հետո արևմտյան ընկերություններն աստիճանաբար դադարեցրել են համագործակցություն առանցքային ոլորտներում, այդ թվում` ավիացիոն։
Այսպիսով` 2022 թվականի մարտին ամերիկյան Boeing-ը հրաժարվել է ռուսական տիտանից։ Ընկերությունը Ռուսաստանից գնում էր տիտանի մինչև 35%–ը։ Airbus-ի դեպքում այդ ցուցանիշը հասնում էր 65 %–ի։
Արմեն Սարգսյանը Հայաստան է հրավիրել Airbus–ի և Air Asia–ի ղեկավարներին