Twitter-ը սկսել է ջնջել կեղծ օգտահաշիվները

Կեղծ հաշիվների հեռացման հետևանքով սոցցանցի օգտատերերի հետևորդների թիվը կարող է նվազել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Twitter-ի սեփականատեր, ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ սոցիալական ցանցը սկսել է արգելափակել կեղծ օգտահաշիվները:
«Twitter-ը հենց հիմա սպամի և խարդախության բազմաթիվ հաշիվներ է ջնջում, այնպես որ դուք կարող եք նկատել, որ ձեր հետևորդների թիվը նվազել է»,-նախազգուշացրել է Մասկը Twitter-ում:
Twitter-ը վերականգնել է Դոնալդ Թրամփի էջը
Ավելի վաղ գործարարն արդեն հայտնել էր, որ Twitter-ում կեղծ հաշիվները կարգելափակվեն։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի վերջին ձեռնարկատեր Իլոն Մասկը վերջնականապես փակեց Twitter-ի ձեռքբերման 44 միլիարդանոց գործարքը։ Նա խոստացավ ազատականացնել սոցիալական ցանցի խմբագրական քաղաքականությունը, որը շատ էին քննադատում խիստ գրաքննության համար, և ստեղծել բովանդակության մոդերացիայի խորհուրդ, իսկ քանի դեռ խորհուրդը չի գործում, խմբագրական քաղաքականության և արգելափակված հաշիվների վերականգնման վերաբերյալ գլոբալ որոշումներ չկայացնել:
Մասկը Twitter-ի ամսական օգտատերերի թվի ավելացում է կանխատեսել՝ մինչև մեկ միլիարդ մարդ