ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիայի հատուկ ծառայությունները Սիրիայի հյուսիսում իրականացրած գործողության ընթացքում ձերբակալել են «Իսլամական պետության» (ահաբեկչական կազմակերպություն, որն արգելված է ՌԴ-ում և մի շարք այլ երկրներում) հինգ ահաբեկչի։ Տեղեկությունը հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
«Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության զինյալներին ձերբակալելու գործողությունն իրականացրել է իրավապահ կառույցների հետ համատեղ։ Անկարայի անվտանգության կառույցների աղբյուրները հայտնել են, որ ձերբակալվածներից մեկը «խաղաղության աղբյուր» գործողության գոտում ԴԱԻՇ-ի խմբավորումներից մեկի պարագլուխն է` Մուհամմեդ Խալիդ Ալինը (պայմանականչը` Աբու Սեյֆ Թադմուրի/Աբու Դյուջան», - գրում է լրատվամիջոցը։
Հաղորդվում է, որ ձերբակալված գրոհայիններից մի քանիսը մասնակցել են մահափորձերի կամ պայթուցիկ սարքերի պատրաստման պատասխանատուներ են համարվել։
Նշվում է, որ ձերբակալվածների մոտ զենք և զինամթերք է հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ Թուրքիան նոյեմբերի 20-ից օդային գործողություն է իրականացնում Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ գործողությունները չի բացառել, որ դրանց կհետևի նաև ցամաքային գործողությունը: