Ռիքերը Երևանում է. հայ–ադրբեջանական հարաբերությունների հարցով հանդիպումներ են նախատեսված

Ֆիլիպ Ռիքեր. Արխիվային լուսանկար
Ֆիլիպ Ռիքերը Հայաստանում կլինի մինչև դեկտեմբերի 4-ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերն արդեն Երևան է ժամանել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։
«ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ողջունում է Ֆիլիպ Ռիքերին Երևանում։ Դեկտեմբերի 1-4 այցի ընթացքում դեսպան Ռիքերը կհանդիպի պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը տևական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Ռիքերն օրերս այցելել էր Ադրբեջան, իսկ նոյեմբերի 28-ին հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Մինչ այդ նա հայտարարել էր, որ Ադրբեջանից կմեկնի Վրաստան, ապա Հայաստան։
Վրաստանում նա արդեն հանդիպել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին. կողմերն անդրադարձել են տարածաշրջանի և Հարավային Կովկասի անվտանգության հարցերին, շեշտել Վրաստանի միջնորդական դերը հայ-ադրբեջանական երկխոսության մեջ: