ՌԴ 11 օդանավակայանում թռիչքների սահմանափակման ռեժիմը կրկին երկարաձգվել է

Ինքնաթիռ
Թռիչքների սահմանափակման ռեժիմը Ռուսաստանում մտցվել է փետրվարի 24-ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի 11 օդանավակայանում թռիչքների սահմանափակման ռեժիմը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 9-ը։ Տեղեկությունը հայտնում է Ռոսավիացիան:
«Ռուսաստանի հարավային և կենտրոնական մասերում գտնվող 11 օդանավակայանում թռիչքների իրականացման սահմանափակումների ռեժիմը երկարաձգվել է մինչև 2022 թվականի դեկտեմբերի 9–ը», - ասված է հաղորդագրությունում:
Թել Ավիվ–Ստամբուլ չվերթը չեղարկվել է ուղևորներին սպառնացող տեսանյութի պատճառով
Նշենք, որ թռիչքները ժամանակավորապես սահմանափակվել են Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի և Էլիստայի օդանավակայաններում ։
Ռուսաստանի հարավում թռիչքների սահմանափակման ռեժիմը գործում է փետրվարի 24-ից։
Բելառուս-Հայաստան. տուրիզմի զարգացման նախադրյալներն ու խնդիրները