ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ, այցելել է ՊՆ N զորամաս: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Շրջելով զորամասում` նրանք ծանոթանացել են շենքային ու կենցաղային, վերջերս վերանորոգված մարզասրահի և ճաշարանի պայմաններին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է ծառայության կազմակերպմանը, նախատեսված մարտավարամասնագիտական միջոցառումների կատարման ընթացքին»,– ասված է հաղորդագրությունում։
Զրուցելով զինանձնակազմի հետ և լսելով նրանց խնդիրները, նախարար Պապիկյանը մանրամասներ է ներկայացրել պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքի վերաբերյալ։
Նախարարը նաև շնորհավորել է ուսումնական գումարտակի զինվորներին` ուսումնական պրոցեսն ավարտին հասցնելու կապակցությամբ։