Նիկոլ Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին գործուղում է Աբու Դաբի

Նարեկ Մկրտչյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պետք է գործուղման արդյունքների մասին հաշվետվություն ներկայացնի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին և Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանին դեկտեմբերի 12-14-ը գործուղում է Արաբական Միացյալ Էմիրություններ։ Վարչապետի որոշումը հրապարակվել է կառավարության e-gov.am հարթակում։
Պաշտոնյաները Աբու Դաբի կմեկնեն երկկողմ համագործակցության մի շարք հարցեր քննարկելու նպատակով:
Նախարարը վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում գործուղման արդյունքների մասին հաշվետվություն պետք է ներկայացնի ՀՀ վարչապետի աշխատակազմ և ԱԳՆ։