Մոսկվան բանակցություններ չի խնդրել, բայց պատրաստ է լսել Կիևին. Լավրով

Սերգեյ Լավրով
Ռուսաստանի արտգործնախարարը մեկնաբանել է Կիևի հետ բանակցելու հնարավորությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Մոսկվան Ուկրաինայի հետ բանակցություններ անցկացնելու խնդրանքով չի դիմել, բայց պատրաստ է լսել մյուս կողմին։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եվրոպական անվտանգության խնդիրներին նվիրված ասուլիսի ժամանակ։
«Եվ երբ մեզ մեղադրում են, թե անընդհատ ինչ-որ բանակցություններ ենք խնդրում, որպեսզի ժամանակ շահենք ռազմական հատուկ գործողություն իրականացնելու համար լրացուցիչ ուժեր հավաքելու նպատակով, դա և՛ ծիծաղելի է, և՛ տհաճ, որովհետև մարդիկ ստում են, անկեղծորեն ստում։ Մենք երբեք ոչ մի բանակցություն չենք խնդրել, բայց միշտ ասել ենք, որ եթե ինչ-որ մեկը հետաքրքրություն ունի բանակցային լուծման հարցում, մենք պատրաստ ենք լսել», - պարզաբանել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Հիշեցնենք` Մոսկվան բազմիցս նշել է, որ պատրաստ է բանակցությունների, բայց Կիևը օրենսդրական մակարդակով արգելել է դրանք։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ արևմտյան գործընկերներից ազդանշաններ է ստացել, թե Ռուսաստանը ցանկանում է ուղիղ բանակցություններ վարել, և հրապարակային ձևաչափ է առաջարկել:
ԱՄՆ-ն հուսով է` Ուկրաինայի թեմայով բանակցություն կլինի, բայց պայմանները պետք է որոշի Կիևը