ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հրապարակած թարմացված վարկանիշում ՀՀ 4 ներկայացուցիչ է ներառվել։
Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 36-րդ հորիզոնականը, Աննա Սարգսյանը` 69-րդ, Լիլիթ Մկրտչյանը` 73-րդ։ Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստուհիների ցանկում է նաև Աշխարհի և մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնության նորաթուխ չեմպիոն Մարիամ Մկրտչյանը։ Նա զբաղեցնում է 87-րդ տեղը։
Վարկանիշային աղյուսակը գլխավորում է չինացի Հոու Իֆանը։
Տղամարդկանց վարկանիշային ցանկում երկու հայաստանցի կա։ Գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը զբաղեցնում են համապատասխանաբար 40-րդ և 59-րդ տեղերը։
2021 թվականի դեկտեմբերի 1-ից ԱՄՆ–ն ներկայացնող Լևոն Արոնյանը զբաղեցնում է վարկանիշի 17-րդ հորիզոնականը։
Առաջին հորիզոնականում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը։