Հայտնի է Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածների տարիքը

Ինքնաթիռի կործանման վայրը
Ինքնաթիռի կործանման վայրը
Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածները օդաչուներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի մոտակայքում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած անձինք ՌԴ քաղաքացիներ են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած 2 անձինք ՌԴ քաղաքացիներ են։ Օդաչուներ` Ա. Պ. ( ծնվ․1979թ․) և Վ. Ռ. (1983)»,– ֆեյսբուքյան էջում գրել է Կոստանյանը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ Ջրաբերի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել է և բռնկվել, տեղում հայտնաբերվել է 2 այրված դի։ ԱԻՆ–ի խոսնակ Հայկ Կոստանյանը Sputnik Արմենիային ասել էր, որ ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում էր Աստրախան:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն իր հերթին տեղեկացրել էր, որ Երևան–Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է ժամը 13:11-ին: 14:20-ին կործանված ինքնաթիռը հայտնաբերվել է Ջրաբեր գյուղի տարածքում: Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք մահացել են։