Կոտայքի մարզում ինքնաթիռ է ընկել. տեղում 2 այրված դի են հայտնաբերել

Կոտայքի մարզում ինքնաթիռ է ընկել
Ինքնաթիռն ընկել է ու բռնկվել։ Հրշեջները րոպեներ առաջ մարել են կրակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում B55 տիպի ինքնաթիռ է ընկել է և բռնկվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն այդ մասին տեղեկություն է ստացել ժամը 14։20-ին։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երեք խումբ և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
«Տեղում հայտնաբերվել է 2 այրված դի»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ ԱԻՆ–ի ` հրդեհը մարվել է ժամը 14։41-ին։
Խոշոր ավտովթար Վաղաշեն գյուղի մոտ. տուժածների վիճակը ծանր է, կա նաև զոհ