Դեկտեմբերի 1-ին ՀՀ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի մոտ B55 տիպի մասնավոր ինքնաթիռ է կործանվել։ Օդանավում միայն 2 հոգի է եղել, որոնք մահացել են, մարմիններն այրվել է։ Նրանք ՌԴ քաղաքացիներ էին, «Զվարթնոց» օդանավակայանից ուղևորվում էին Աստրախան։
Ինքնաթիռը գրանցված էր Սլովակիայում։ ԱԻՆ նախանական տվյալներով՝ դեպքի պատճառը եղել են եղանակային վատ պայմանները։
BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է ժամը 13:11-ին: Այն հայտնաբերվել է 14։20-ին։