ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 23-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթին, որը կմեկնարկի այսօր Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան համերգասրահում, ավելի քան 40 երեխա կմասնակցի, այդ թվում` Հայաստանից։ Տեղեկությունը հայտնում է մրցույթի մամուլի ծառայությունը։
«Դեկտեմբերի 1-8-ը Մոսկվայում տեղի կունենա պատանի երաժիշտների «Շչելկունչիկ» 23-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթը, որը մայրաքաղաքում կհավաքի մինչև 15 տարեկան կատարողների Ռուսաստանի տարբեր քաղաքներից և այլ երկրներից»,- նշել են կազմակերպիչները։
Այս տարի ժյուրիի անդամների թվում են դաշնակահար Արթուր Անսելը (Ֆրանսիա), Ռուսաստանի վաստակավոր արտիստ Լյուդմիլա Բերլինսկայան, կոմպոզիտոր Նեբոյշա Յովան Ժիվկովիչը (Սերբիա) և ուրիշներ:
Մասնակիցները կմրցեն երեք անվանակարգերում` «դաշնամուր», «լարային գործիքներ», «փողային և հարվածային գործիքներ»։ Մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ ընտրական փուլում հայտեր են ներկայացվել Ռուսաստանի 42 քաղաքներից, ինչպես նաև Հայաստանից, Բելառուսից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Ղազախստանից, Նորվեգիայից և Չիլիից:
«Մրցույթի առաջին փուլ են անցել 9-14 տարեկան 48 երեխաներ Հայաստանից, Բելառուսից, Մեծ Բրիտանիայից, Ղազախստանից և Ռուսաստանից», - ասված է հաղորդագրության մեջ:
Այսօր մրցույթի հանդիսավոր բացմանը տեղի կունենա նախորդ տարիների մրցույթի դափնեկիրների և միջազգային ժյուրիի անդամների համերգը:
«Շչելկունչիկ» մրցույթը, որը հիմնադրվել է 2000 թվականին, անցկացնում է «Ռոսիա-Կուլտուրա» հեռուստաալիքը։ Նախորդ տարիների «շչելկունչիկները» հաջողությամբ շարունակում են իրենց բեմական կարիերան։ Նրանց թվում են «Գրեմմի» մրցանակի դափնեկիր, դաշնակահար Դանիիլ Տրիֆոնովը, ջութակահար Դանիել Լոզակովիչը, Ռոստիսլավ Շարաևսկին (հարվածային գործիքներ), ջութակահար Լիա Չժուն և ուրիշներ։