ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի – Sputnik. Ամերիկայի Միացյալ Նահանգները կտրականապես դեմ է Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությանը։ Այս մասին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հայտարարել Է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցի ընթացքում։
«Նա նաև մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունների սրման կապակցությամբ, ներառյալ վերջին ավիահարվածները, որոնցից մի քանիսն ուղղակիորեն սպառնացել են ամերիկյան անձնակազմի անվտանգությանը, որը Սիրիայում տեղական գործընկերների հետ աշխատում է ԻՊ-ի ջախջախման ուղղությամբ», - ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ–ի պաշտպանության նախարարության կայքում:
Պենտագոնի ղեկավարը ապաէսկալացիայի կոչ է արել կողմերին։
Նա նաև ցավակցություն է հայտնել Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ, ինչպես նաև հաստատել է ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ռազմավարական հարաբերությունների կարևորությունը:
Հիշեցնենք, որ Թուրքիան նոյեմբերի 20-ից օդային գործողություն է իրականացնում Սիրիայի հյուսիսում քրդական կազմավորումների դեմ։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այդ գործողությունները չի բացառել, որ դրանց կհետևի նաև ցամաքային գործողությունը:
*ԻՊ–ն («Իսլամական պետություն») ահաբեկչական կազմակերպություն է, որն արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում ։