Երևանի Ալբերտ Ազարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի բակում տեղադրվել է հայկական սպորտի կենդանի լեգենդ, մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի կիսանդրին։
Բացման արարողությանը ներկա է եղել 93-ամյա Ազարյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, փոխնախարար Կարեն Գիլոյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը։
Ալբերտ Ազարյանը մասնակցել է իր արձանի բացմանը
© Sputnik / Aram Nersesyan
Ալբերտ Ազարյանը ԽՍՀՄ 11-ակի, օլիմպիական եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն է։
Արձանը պատրաստվել և տեղադրվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ։