ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈւ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ այցելել է N բանակային զորամիավորում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Շրջայցի ընթացքում Պապիկյանը հետևել է բնագծերում իրականացվող ամրաշինական, կահավորման և ինժեներական աշխատանքներին։ Այնուհետև ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարըհանդիպել է զորամիավորման ուսումնական գումարտակի զինվորների հետ։
Զրույցի ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է մանրամասներ պաշտպանական ոլորտում իրականացվող բարեփոխումների և ներդրվող նոր ծրագրերի վերաբերյալ։
Շրջայցի ավարտին Պապիկյանը ծանոթացել է զորամասերից մեկում ընթացող շինարարական աշխատանքներին։