Սյունիքում ավտոցիստեռն է շրջվել, Իրանի քաղաքացի է տուժել

Ավտոցիստեռնի վարորդը տեղափոխվել է Սիսիան քաղաքի բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Սյունիքի մարզում ավտոցիստեռնը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 30-ին` ժամը 17։18-ին, ահազանգ է ստացել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի մոտ 6-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Volvo» մակնիշի ավտոցիստեռնը (23 տոննա դիզելով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. առկա է դիզելային վառելիքի արտահոսք։ Վարորդը (ԻԻՀ քաղաքացի) հոսպիտալացվել է Սիսիան քաղաքի բժշկական կենտրոն։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոցիստեռնը։ Տարածքում իրականացվում է հերթապահություն։
Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բեռնատարն ընկել է ձորը. վարորդը մահացել է