ՌԴ ԶՈւ–ն փորձարկում է հրթիռային զորքերի և հրետանու մարտական կիրառման նոր մեթոդներ. Շոյգու

Շոյգուի խոսքով ՝ փորձարկումներն առաջին հերթին վերաբերում են հետախուզական-հարվածային կրակային համալիրների օգտագործմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հատուկ ռազմական գործողության ընթացքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը փորձարկում են հրթիռային զորքերի և հրետանու մարտական կիրառման նոր մեթոդներ։ Այս մասին ՌԴ ՊՆ կոլեգիայի նիստի ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Հակառակորդի կրակային պարտությունը մարտական գործողությունների հաջողության կարևոր բաղադրիչ է։ Դրանում զգալի դեր է հատկացվում հրթիռային զորքերին և հրետանուն։ Հատուկ գործողության ընթացքում փորձարկվում են դրանց մարտական կիրառման նոր միջոցներ։ Առաջին հերթին դա վերաբերում է հետախուզական-հարվածային կրակային համալիրների օգտագործմանը, որոնք ներառում են անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև սպառազինության ժամանակակից և հեռանկարային զինատեսակներ», - ասել է նա։
Շոյգուի խոսքով ՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության փորձը` բարելավվում է նաև հակամարտկոցային պայքարը ՝ որպես հակառակորդի կրակային պարտության հիմնական խնդիրներից մեկը։
«Դրա ներդրման մեջ ներգրավված են «Торнадо-С» ՀԿՌՀ-ները և «Малка» բարձր հզորության հրետանային համակարգերը: Սա թույլ է տալիս արդյունավետորեն հարվածել արտասահմանյան հրթիռային և հրետանային համակարգերին», - ասել է Շոյգուն:
ՆԱՏՕ-ն Ռուսաստանին զսպելու քաղաքականությունից անցել է «հավաքական պաշտպանության». Շոյգու
ՌԴ պաշտպանության նախարարը նաև նշել է, որ մտադիր է հաջորդ տարի հատուկ ուշադրություն դարձնել կապիտալ շինարարությանը՝ ելնելով միջուկային ուժերի շահերից։
Շոյգունընդգծել է, որ ստեղծվող սպառազինության հեռանկարային համակարգերը պետք է օգտագործվեն Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության շրջանակում։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 279-րդ օրը։
Կիևին Արտյոմովսկի մոտ ծուղակ է սպասում. զինադադարը ՌԴ–ի հաղթանակը կլինի. ԱՄՆ գեներալ