Պակիստանում մահապարտ-ահաբեկչի հարձակման հետևանքով երկու մարդ Է զոհվել

Արխիվային լուսանկար
Ոստիկանական մեքենայի պայթյունից տուժածները հոսպիտալացվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Պակիստանի Բելուջիստան նահանգի Քվետա քաղաքում մահապարտ-ահաբեկչի հարձակման հետևանքով առնվազն մեկ ոստիկան և մեկ դեռահաս է զոհվել, ավելի քան 24 մարդ, հիմնականումոստիկանության ծառայողներ, վիրավորվել են: Այս մասին հայտնում է Geo հեռուստաալիքը։ Ոստիկանության տվյալներով՝ պայթյունի թիրախը եղել է սահմանապահ ոստիկանության բեռնատարը։ Վիրավորները տեղափոխվել են քաղաքի քաղաքացիական հիվանդանոց։
Ստամբուլի ահաբեկչության վայրում արգելել են առևտուրը, ցուցահանդեսներն ու ելույթները
Ոստիկանական մեքենայի վրա հարձակումը տեղի է ունեցել երկու օր անց այն բանից հետո, երբ «Թեհրիք-Թալիբան Պակիստան» ահաբեկչական խմբավորումը (արգելված է Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում) հայտնել է, որ չեղարկում է Պակիստանի կառավարության հետ համաձայնեցված հրադադարի ռեժիմը և խմբավորման գրոհայիններին հրամայում է հարձակումներ իրականացնել ամբողջ երկրում:
Տարբեր խմբավորումների ներկայացուցիչներից ստեղծված «Թեհրիք-Թալիբան Պակիստան»-ը դիմակայում է Պակիստանի և Հնդկաստանի կառավարություններին՝ ձգտելով իր ազդեցությունը տարածել այդ պետությունների մի շարք շրջանների վրա։