ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Իրանը և Ռուսաստանը պայմանավորվել են համատեղ նախագծեր իրականացնել էներգետիկ մեքենաշինության, նավաշինության և ավիաշինության ոլորտում։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտարարել է Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի փոխնախարար, Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Ալիռեզա Փեյմանփաքը։
Նշվում է, որ Պեյմանփաքը և Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Ալեքսանդր Շոխինը այսօր «Ռուս արդյունաբերող» համաժողովի շրջանակում հուշագիր են ստորագրել Ռուսաստան - Իրան գործարար համագործակցության խորհրդի ստեղծման մասին:
«Մենք սկզբունքային համաձայնությունների ենք հասել շինարարության և նախագծման համատեղ նախագծերի՝ տուրբինների, նավաշինության, շարժակազմի, ուղղաթիռների և ավիաշինության, ինքնաթիռների, ինչպես նաև տրակտորների և գյուղատնտեսության համար սարքավորումների համատեղ նախագծման և արտադրության հարցերում», - ասել է Պեյմանփաքը:
Նրա խոսքով՝ իրանական կողմը մտադիր է նախագծեր իրականացնել այդ ոլորտներում, որտեղ դիտարկվում է ՌԴ-ի հետ համատեղ ընկերությունների ձևավորման հնարավորությունը: