Հայաստանը զինվում է հնդկական արտադրության «Կոնկուրս-Մ» հակատանկային հրթիռներով. ԶԼՄ

Պաշտպանական հետազոտությունների կենտրոնը հայտնում է, որ Հայաստանի կողմից ձեռք բերված «Կոնկուրս–Մ» հակատանկային հրթռիների համալիրների համար նախատեսված հրթիռները հավաքվել են Հնդկաստանում ռուսական լիցենզիայով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հայաստանը զինվում է «Կոնկուրս–Մ»–ի համար նախատեսված հակատանկային հրթիռներով։ Այս մասին տեղեկանում ենք հնդկական IDRW կենտրոնի կայքից։
Պարբերականը հիշեցնում է, որ Հայաստանն ու մի շարք հետխորհրդային երկրներ լայնորեն կիրառում են խորհրդային/ռուսական սպառազինություն և զինտեխնիկա, այդ թվում հակատանկային հրթիռներ։
Հնդկաստանը Հայաստանին 250 մլն դոլարի զենք և զինամթերք կմատակարարի. ԶԼՄ
Հնդկաստանն էլ ժամանակին նման հակատանկային կառավարվող հրթիռների արտադրություն էր սկսել, դրանց հավաքումն իրականացվում է ռուսական լիցենզիայով։
Ավելի վաղ հնդկական բանակն արդեն ստացել էր շուրջ 15 հազար նման հրթիռ։ Դրանք արտադրում է տեղական Bharat dynamics limited ընկերությունը։ Պարբերականը նշում է, որ զինամթերքն այժմ նաև Հայաստան է մատակարարվում
Հնդկական մամուլն ավելի վաղ շատ էր գրել այն մասին, որ Երևանի և Նյու Դելիի միջև ռազմատեխնիկական մեծ գործարքներ են կնքվել։ Իսկ հոկտեմբերին Հնդկաստան այցելեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը։
Հնդկական զենք հայկական բանակի համար․փորձագետը գնահատել է հեռանկարներն ու շանսերը