Հայաստան–Կիպրոս ընկերական հանդիպում կկայանա. հայտնի է` երբ և որտեղ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Կիպրոսի ֆուտբոլի ասոցիացիան պայմանավորվածություն են ձեռք բերել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն իր առաջիկա ընկերական հանդիպումը կանցկացնի 2023 թ.–ի մարտին։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և Կիպրոսի ֆուտբոլի ասոցիացիայի միջև ձեռք է բերվել համաձայնություն, ըստ որի` երկու երկրների հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն»,–ասված է հաղորդագրությունում:
Հանդիպումը կկայանա մարտի 28-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։
Հիշեցնենք, որ այս ամիս Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը երկու ընկերական հանդիպում է անցկացրել։
Նոյեմբերի 16-ին 2։2 հաշվով ոչ-ոքի է խաղացել Կոսովոյի հետ, իսկ նոյեմբերի 19-ին պարտվել է Ալբանիային 0։2 հաշվով։