Արարատ Միրզոյանը կայցելի Լեհաստան

Արարատ Միրզոյան
Հայաստանի Հանրապետության արտգործնախարարը Լոձ քաղաքում կմասնակցի ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 2-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լեհաստանի Լոձ քաղաք՝ մասնակցելու ԵԱՀԿ նախարարական 29-րդ համաժողովին։
Տեղեկությունը հայտնում են ՀՀ արտգործնախարարությունից։
Այցի շրջանակներում տեղի կունենան նաև մի շարք երկկողմ հանդիպումներ: