Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ. Արցախի ՊԲ

Արխիվային լուսանկար
Ժամը 10։00-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի - Sputnik. Նոյեմբերի 29-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը կորուստներ չունի։
Տեղեկությունը հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 29-ին ժամը 18։10-ի սահմաններում կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է։
Նոյեմբերի 30-ի՝ ժամը 10։00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Ադրբեջանի ՊՆ–ն կրկին տարածել էր ապատեղեկատվություն, թե իբր հայկական կողմը կրակ է բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։