«Ժողովրդավարության աջակցությունը» այն մեխանիզմներից է, որն ԱՄՆ-ն օգտագործում է աշխարհում իր շահերի առաջխաղացման համար։
Ամեն միլիարդավոր դոլարներ են հատկացվում USAID գործակալությանը, որի խնդիրը հենց այդ նպատակի համար դրամաշնորհներ տրամադրելն է:
Նշենք, որ այդ գումարների մեծ մասը գնում է նախկին ԽՍՀՄ-ի երկրներ։
Ի դեպ` Ուկրաինայում Ռուսաստանի սկսած հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր այդ «աջակցությունը» մեծացել է։
Բացի այդ, ևս 34 մլն դոլար է հատկացվել ռուսական շուկաներից և արտահանման երթուղիներից Կենտրոնական Ասիայի կախվածությունը նվազեցնելու համար։
Ծրագիրը գործում է Ղազախստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում։
USAID-ի չտեսնված շռայլության ատրակցիոնը
2022 թվականի երկրորդ կիսամյակում ամերիկյան գործակալությունը կտրուկ ավելացրել է Ռուսաստանի մերձավոր արտերկրում իրականացվող նախագծերի ֆինանսավորումը։
Միլիոնավոր դոլարների դրամաշնորհների խոշորագույն շահառուներն են դարձել Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ղազախստանը, Թուրքմենստանը, Տաջիկստանը, Ղրղզստանը և Ուզբեկստանը։
USAID-ի գլխավոր թիրախը երիտասարդներն ու լրագրողներն են։
Թե որքան են ծախսում ամերիկյան «մարդասիրական բազեները» հետխորհրդային տարածքում իրենց նախագծերի վրա` մեր տեսագրաֆիկայում։