Ռոման Ամոյանը մարզադպրոցի տնօրեն է նշանակվել

Ռոման Ամոյան
Երևանի քաղաքապետը նոր որոշում է ստորագրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե, աշխարհի եռակի մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 2011 թվականի Հայաստանի լավագույն մարզիկ Ռոման Ամոյանին նշանակել է մարզադպրոցի տնօրեն։ Տեղեկությունը հրապարակվել է քաղաքապետարանի կայքում։
Քաղաքապետի որոշման համաձայն` 39-ամյա Ամոյանը նշանակվել է Երևանի թենիսի և բադմինթոնի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրենի պաշտոնում։
Նշենք, որ Ամոյանը 2017թ. զբաղեցրել է նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդականի պաշտոնը։
Օրինակա՞ն է արդյոք Տիգրան Ավինյանի զբաղեցրած պաշտոնը ԱՆԻՖ-ում. պարզաբանում