Ռուսաստանը շարունակում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դաշնակից երկրներին սպառազինությունների և ռազմական տեխնիկայի մատակարարման հիմնական աղբյուրը մնալ։ ՀԱՊԿ անդամ պետությունների բանակների արդիականացումը, դրանց հագեցումը ժամանակակից համակարգերով ռազմաքաղաքական կառույցի գործունեության գերակա ուղղություններից մեկն է մնում։
Ավելի վաղ Հավաքական անվտանգության խորհրդի՝ Երևանում կայացած նիստում առաջնորդները պայմանավորվել էին առաջիկա տարիներին ավելացնել զինված ուժերին ժամանակակից զենքի մատակարարումների ծավալը: Գաղափարին հավանություն էր տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Իսկ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ Մինսկը ՀԱՊԿ նախագահի կարգավիճակում մտադիր է հատուկ ուշադրություն դարձնել պաշտպանական ձեռնարկությունների համագործակցության ուժեղացմանը սպառազինությունների ժամանակակից տեսակների արտադրության նպատակով։
«Միևնույն ժամանակ, ինչպես ցույց է տալիս Ուկրաինայի հակամարտությունը, չպետք է մոռանալ նաև մեր հին սպառազինությունները։ «Գրադները», «Սմերչները», «Ուրագանները» և այլն, լավ զենքեր են»,-ասել է նա ՀՀ մայրաքաղաքում կայացած գագաթնաժողովի ժամանակ։
Ներկայացված ինֆոգրաֆիկայում ներկայացված է վերջին տարիներին դաշնակիցներին ռուսական զենքի մատակարարումների բավականին ծավալուն վիճակագրությունը։