ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ ադրբեջանական կողմի կրակոցների հետևանքով 2 հայ զինծառայող է վիրավորվել։
Արցախի ՊԲ–ն երեկ հայտնել էր, որ նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈւ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ։ Հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։
ՌԴ պաշտպանության նախարարության կայքում ասվում է, որ երեկ արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Ադրբեջանական կողմը Շուշիից հրաձգային զինատեսակներից գնդակոծել է Լեռնային Ղարաբաղի զինված ստորաբաժանումների ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորվել է երկու մարդ:
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջադեպի քննություն է անցկացնում ադրբեջանական կողմի հետ համատեղ։