ՌԴ ԶՈւ-ն շարունակում է Դոնեցկի ուղղությամբ առաջխաղացումը. ՌԴ ՊՆ

ՌԴ ՊՆ
ՌԴ զինվորականները 62 հրետանային ստորաբաժանում են խոցել կրակային դիրքերում, կենդանի ուժ և ռազմական տեխնիկա` 148 շրջանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը շարունակում են Դոնեցկի ուղղությամբ առաջխաղացումը. մեկ օրում ոչնչացվել է ավելի քան 100 ուկրաինացի զինվորական և 11 միավոր տեխնիկա։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` ռուսական ավիացիան և հրետանին մեկ օրում ուկրաինական 10 կառավարման կետ են խոցել Խարկովի ու Խերսոնի մարզերում և ԴԺՀ-ում։
Խոցվել է նաև 62 հրետանային ստորաբաժանում կրակային դիրքերում, կենդանի ուժ և ռազմական տեխնիկա` 148 շրջանում։
Ռուսական ՀՕՊ միջոցները մեկ օրում խոցել են ուկրաինական 9 անօդաչու սարք և որսացել «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի (ՀԿՌՀ) երկու արկ:
Ռազմական գործողության հատուկ մեկնարկից ի վեր ընդհանուր առմամբ ոչնչացվել է 333 ինքնաթիռ, 177 ուղղաթիռ, 2581 ԱԹՍ, 391 զենիթահրթիռային համալիր, 6876 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 904 մարտական մեքենա, դաշտային հրետանու 3628 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 7406 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 278-րդ օրը։
Կիևին Արտյոմովսկի մոտ ծուղակ է սպասում. զինադադարը ՌԴ–ի հաղթանակը կլինի. ԱՄՆ գեներալ