ՊԲ ստորաբաժանումները Շուշիի, Մարտունու և այլ ուղղություններով չեն կրակել. հերքում

Ադրբեջանի նմանատիպ հաղորդագրությունները պարբերական բնույթ են կրում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Արցախի ՊԲ–ն հերքում է Ադրբեջանի ՊՆ–ի տարածած այն հաղորդագրությունը, թե նոյեմբերի 28-ի ժամը 16։00-ից նոյեմբերի 29-ի ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը կրակ է բացել Արցախի Հանրապետության Շուշիի, Մարտունու, Մարտակերտի և Ասկերանի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Հերթական ապատեղեկատվությունն է»,– ասվում է ՊԲ–ի տարածած հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈւ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ, ինչի հետևանքով վիրավորում էին ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։