Պայթյուն Նոր Խարբերդ գյուղի տներից մեկում. տուժած կա

Հրշեջ մեքենա
Նոր Խարբերդ գյուղի տներից մեկում պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով կա տուժած։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Ըստ հաղորդագրության` Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը ժամը 19։43-ին ահազանգ է ստացել, որ Նոր Խարբերդ գյուղի առաջին փողոցի տներից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։08-ին, մարվել՝ 21։05-ին։
Ըստ նախնական տվյալների` կա մեկ տուժած։
Ռումբի մասին ահազանգ Երևանում. քաղաքացիներին տարհանել են «Ռիո Մոլ» առևտրի կենտրոնից