ՆԱՏՕ-ում քննարկում են Ուկրաինային «Patriot» համալիրների մատակարարումները․ Ստոլտենբերգ

ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղար
Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ում քննարկում է նաև արդեն մատակարարված սպառազինությունների արդյունավետության հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինային «Patriot» զենիթահրթիռային համակարգերի հնարավոր մատակարարումները։ Տեղեկությունը հայտնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ ամփոփելով Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների արտգործնախարարների նիստի առաջին օրը։
«Մեր քննարկումները վերաբերում են նոր համակարգերի տրամադրմանը, օրինակ` «Patriot» համակարգերի, այժմ այդ մասին քննարկում է ընթանում։ Բայց պետք է նաև երաշխիք լինի, որ այն համակարգերը, որոնք արդեն մատակարարվել են, արդյունավետ են և գործում են», - ասել է նա։
Արտյոմովսկը ռազմական հատուկ գործողության և ՆԱՏՕ-ի ամենաթեժ կետն է
Ավելի վաղ Ռուսաստանը ՆԱՏՕ-ի երկրներին նոտա էր հղել Ուկրաինային զենք մատակարարելու համար։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որը Ուկրաինայի համար նախատեսված զենք է պարունակում, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի համար։
ՌԴ ԱԳՆ-ն նշել էր, որ ՆԱՏՕ-ի երկրները կրակի հետ են խաղում՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք մատակարարելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը ու բացասական ազդեցություն կունենա:
Ցույցեր Իրանում ու Չինաստանում․ Արևմուտքն իր հին հաղթաթուղթն է գործի դնում