Կիևին Արտյոմովսկի մոտ ծուղակ է սպասվում. զինադադարը ՌԴ–ի հաղթանակը կլինի. ԱՄՆ գեներալ

Արխիվային լուսանկար
Ամերիկացի գեներալի խոսքով` Ռուսաստանը բավականաչափ միջոցներ ունի ուկրաինական զորքերին զգալի վնաս հասցնելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Դոնբասի Արտյոմովսկի շրջանում ուկրաինական զորքերը կարող են «կրակային պարկի» մեջ հայտնվել, իսկ եթե Կիևը հրադադար խնդրի, դա կլինի Ռուսաստանի հաղթանակը։ Այս մասին CNN հեռուստաալիքի եթերում հայտարարել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի զինված ուժերի նախկին հրամանատար , ամերիկացի գեներալ Ուեսլի Քլարկը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինը հայտարարել է Արտյոմովսկի մերձակայքում հաջող հարձակման մասին, քաղաքը կարող է օպերատիվ շրջափակման մեջ հայտնվել:
«Վախենում եմ, որ Արտյոմովսկիի հարակից տարածքը «կրակի պարկ» կդառնա Ուկրաինայի զինված ուժերի համար: Եթե ռուս զինվորականները կարողանան հետ մղել ուկրաինական ուժերին մինչև Խերսոնից օգնական ուժերի ժամանումն ու ստիպել ուկրաինացիներին հրադադար խնդրել, ապա Պուտինը կհաղթի»,- ասել է Քլարկը։
Ինչպես նշել է ամերիկացի գեներալը, Ռուսաստանն ունի անհրաժեշտ ամեն ինչ՝ ուկրաինական զորքերին «զգալի վնաս» հասցնելու համար։
Արտյոմովսկ (Բախմուտ) քաղաքը գտնվում է Կիևի վերահսկողության տակ գտնվող ԴԺՀ-ի մի մասում ՝ Գորլովկայից հյուսիս և կարևոր տրանսպորտային հանգույց է Դոնբասում ուկրաինական զորախմբին մատակարարումներ հասցնելու համար։ Այս քաղաքով անցնում է ավտոճանապարհների և երկաթուղիների ցանց։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 278-րդ օրը։