Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին հանդիպել է Իրաքի վարչապետի հետ

Այաթոլլա Ալի Խամենեի
Հանդիպման մանրամասները չեն հաղորդվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի - Sputnik. Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին այսօր հանդիպում է ունեցել Իրաքի վարչապետ Մուհամադ Աս- Սուդանի հետ, հաղորդում է Mehr գործակալությունը:
Իրաքի վարչապետն առաջին անգամ է պաշտոնական այցով ժամանում Իրան, այցը երկու օր կտևի։ Կեսօրին Աս-Սուդանին բանակցություններ է վարել Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի հետ։
«Իրաքի վարչապետ աս-Սուդանին և նրան ուղեկցող պատվիրակությունը այսօր երեկոյան հանդիպել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեիի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Գործակալությունը երկու քաղաքական գործիչների հանդիպման մանրամասները չի նշում։