ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. 4.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանում։ Այս մասին հայտնել է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան, գրում է ՌԻԱ Նովոստին։
Սկզբում երկրաշարժի ուժգնությունը գնահատվել է 4.8 մագնիտուդ, այնուհետև նվազեցվել գնահատականը։
Ցնցումները եղել են տեղի ժամանակով ժամը 06.32–ին (07.32 Մոսկվայի ժամանակով)։ 06.42–ին (07.42 Մոսկվայի ժամանակով) 3,4 մագնիտուդ ուժգնությամբ հետցնցում է տեղի ունեցել։
ՌԻԱ Նովոստիի թղթակիցը փոխանցում է, որ մի քանի վայրկյան ուժեղ ցնցումներ են զգացվել Աթենքում։
Երկրաշարժի օջախը գտնվել է Աթենքից 56 կմ դեպի հյուսիս–արևելք` Էվբեյա կղզու մերձակայքում։ Մինչ այդ այս շրջանում 2-3 ժամ մի քանի փոքր երկրաշարժեր են եղել 2-2,5 մագնիտուդով։
Տուժածների և վնասների մասին տեղեկություններ դեռ չկան։