Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ

Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ
Հյուրերը շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ Պերիկլիս Մանտասը, Անաստասիոս Բարձոկասը և Կոնստանտինոս Զախարիադիսը այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։ Տեղեկությունը հայտնում է «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը։
Եվրոպայից աշխատանքային այցով ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակին:
Հյուրերը շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:
Այցի ավարտին պատվիրակության անդամները գրառումներ են արել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
Հիշեցնենք, որ Հունաստանի խորհրդարանի պատգամավորները մասնակցելու են «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` ՀԸԳՀ վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» թվինինգ ծրագրի փակման արարողությանը:
Պետդումայի պատգամավորներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր