ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. Հնդկաստանի բանակը փորձարկել է մեծ հեռահարության «Brahmos» հրթիռը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Անդամանյան և Նիկոբարյան կղզիների հրամանատարությանը։
«Անդամանյան և Նիկոբարյան կղզիների գլխավոր հրամանատար գեներալ-լեյտենանտ Աջայ Սինգհը շնորհավորում է հնդկական բանակի արևմտյան հրամանատարությանը նոյեմբերի 29-ին « BrahMos» հրթիռի հաջող փորձարկման կապակցությամբ», - ասված է հաղորդագրության մեջ:
«BrahMos Aerospace»-ը ռուս–հնդկական համատեղ ձեռնարկություն է, արտադրում է գերձայնային թևավոր հրթիռներ, որոնք կարելի է արձակել սուզանավերից, նավերից, ինքնաթիռներից կամ ցամաքային հարթակներից։
Ձեռնարկությունը ստեղծվել է 1998 թվականին և անվանվել է Բրահմապուտրա և Մոսկվա գետերի անուններով։ Համատեղ ձեռնարկությունում ռուսական կողմը ներկայացնում է «Մաշինոստրոենիե» ընկերությունը։