ԵՐԵՎԱՆ, 29 նոյեմբերի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը նախաձեռնել է ենթակա զորամիավորումների, միավորումների, զորամասերի համալիր և բազմակողմանի ստուգումներ: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ստուգումները սկսվել են նոյեմբերի 28-ին ուսումնական տարվա արդյունքների ամփոփման շրջանակում։
Համալիր ստուգումների նպատակը մարտական պատրաստականության, պատրաստության, կառավարման համակարգի և զորքերի ապահովման վիճակի գնահատումն է: